հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բելգորոդի մոտ խփվել է Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու

Բելգորոդի մոտ խփվել է Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու

Բելգորոդից ոչ հեռու Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու է խփվել։

Օբյեկտը ոչնչացրել են հայտնաբերելուց անմիջապես հետո։ Դրան ամրացված էր պայթուցիկ սարք։ Տուժածներ չկան։
Ավելի վաղ մեկ այլ անօդաչու գրոհել էր Բելգորոդի օդանավակայանը։ ԶԼՄ-ներում տեղեկացվել էր, որ դրոնը մխրճվել է պարսպի մեջ եւ պայթել։ Միջադեպի հետեւանքով զոհեր եւ տուժածներ չկան։
Մինչ այդ անօդաչուն երկու պայթուցիկ սարք էր նետել Շեբեկինյան քաղաքային օկրուգի Նոր Տավոլժանկա բնակավայրում։ Պայթուցիկներն ընկել են բանջարանոցներում, տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել։

  • Կիսվել: