հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բելառուսը մասնակցում է հատուկ ռազմական օպերացիային, բայց զինվորներ չի ուղարկել․ Լուկաշենկո

Բելառուսը մասնակցում է հատուկ ռազմական օպերացիային, բայց զինվորներ չի ուղարկել․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր խոստովանել է, որ իր երկիրը մասնակցում է Ռուսաստանի վարած հատուկ ռազմական օպերացիային, բայց զինվորներ չի ուղարկել:

«Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը {Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը}, ապա այո, մենք այնտեղ մասնակցում ենք: Դա չենք թաքցնում: Մենք ոչ մեկին չենք սպանում, մենք մեր զինվորներին չենք ուղարկում, մենք չենք խախտում մեր պարտավորությունները»,- ասել է նախագահը ռազմական հարցերով խորհրդակցության ընթացքում:

Նրա խոսքով, Բելառուսի նպատակն է կանխել պատերազմի տարածումը Բելառուսի վրա:

«Մենք պետք է թույլ չտանք, որ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կողմից Բելառուսին թիկունքից հարվածեն: Եվ ինչպես ես արդել ասել եմ՝ ռուսների թիկունքին էլ ոչ ոք չի հարվածի Բելառուսից».- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսում, ըստ Լուկաշենկոյի, նաև բուժօգնություն են տրամադրում Ուկրաինայում պատերազմից տուժածներին: «Եվ ոչ միայն ռուսաստանցիներին».- նշել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:

Բացի այդ, նրա խոսքով, Բելառուսը մարդասիրական օգնություն է տրամադրում փախստականներին՝ «խեղճ մարդկանց, ովքեր ամեն օր 400-500 հոգով են ժամանում»:

Լուկաշենկոն ասել է նաև, թե Ուկրաինան անհանգստանում է, որ Բելառուսը կներքաշվի պատերազմի մեջ, «բայց հենց Ուկրաինան է մինչև 15 հազարի հասնող բանակ բերել մեր սահմանի մոտ»:

  • Կիսվել: