ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Բելառուսը կբարձրացնի շաքարի բացթողման գինը, որպեսզի կանխի դրա մեծաքանակ արտահանումը ՌԴ

Բելառուսը կբարձրացնի շաքարի բացթողման գինը, որպեսզի կանխի դրա մեծաքանակ արտահանումը ՌԴ

Բելառուսցի շաքար արտադրողները կբարձրացնեն բացթողման գինը, որը պահպանվել Է 2016 թվականից: Այդ մասին հաղորդել Է «Բելգոսպիշչեպրոմ» բելառուսական կոնցեռնը:

«Բացթողման գնի ներկայիս փոփոխությունը կանխիչ միջոց Է՝ հաշվի առնելով շուկայի ստեղծված կոնյունտուրան: Ռուսաստանի Դաշնության հետ կրկնակի գնային տարբերության ֆոնին փորձագետները կանխատեսում են Բելառուսի սահմաններից շաքարի մեծաքանակ արտահանման հնարավորություն»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Կոնցեռնի հիմնական խնդիրը սննդամթերքով ապահովումն Է, առաջին հերթին՝ ներքին շուկան: Այսօր մենք նշում ենք շաքարի պահանջարկի զգալի աճ. եթե 2021 թվականի հունվար-մարտին բնակչության մեկ շնչին վաճառվել Է ամսական 1,1,5 տուփ շաքար, ապա այս տարվա մարտին մեկ մարդու համար խանութի դարակներից տարվել Է արդեն մոտավորապես 3 կիլոգրամ շաքար: Եվ դա մենք վերցնում ենք ոչ միայն չափահաս բնակչության, այլեւ ամենավաղ տարիքի երեխաների հաշվով»,-նշել Է կոնցեռնի նախագահ Օլեգ Ժիդկովը:

«Հասկանալի Է, որ մեկ հոգին չի կարող այդ ծավալների շաքար օգտագործել: Ուստի այսօր մենք ստիպված են միջոցներ ձեռնարկել ներքին շուկայի պաշտպանության համար եւ ապրանքի բացթողման արժեքը բարձրացնել 1 կիլոգրամի դիմաց՝ 60 կոպեկով»,-ասել Է նա: Բելառուսում աշխատում Է շաքարի չորս ձեռնարկություն՝ Սկիդելի շաքարի կոմբինատը, Սլուցկիի շաքարառաֆինադի կոմբինատը, Գորոդեյի շաքարի կոմբինատը, Ժաբինկովսկիի շաքարի գործարանը: Միագումար օրական արտադրությունը կազմում Է մոտավորապես 4,8 հազար տոննա, հաղորդել Է «ԻՆտերֆաքս»-ը:

  • Կիսվել: