ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Բելառուսը դատապարտում է Կարիբյան ավազանում և Լատինական Ամերիկայում լարված միջազգային իրադրության ստեղծմանն ուղղված ցանկացած գործողություն

Բելառուսը դատապարտում է Կարիբյան ավազանում և Լատինական Ամերիկայում լարված միջազգային իրադրության ստեղծմանն ուղղված ցանկացած գործողություն

Մինսկը խստորեն դատապարտում է ցանկացած ագրեսիվ գործողություն, որն ուղղված է Կարիբյան ավազանում եւ Լատինական Ամերիկայում լարված միջազգային իրադրության ստեղծմանը: Այս մասին Բելառուսի և Վենեսուելայի ԱԳՆ-ների միջև կայացած խորհրդակցությունների ժամանակ հայտարարել է բելառուսական կողմը, հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից:

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հարթակներում:

Բելառուսը և Վենեսուելան գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության վիճակից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղիները:

  • Կիսվել: