երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բելառուսը բաց է Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների համար. Լուկաշենկո

Բելառուսը բաց է Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների համար. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Հայաստանի դեսպանի հավատարմագրերը, տեղեկացնում է «ԲԵԼՏԱ»-ն:

Պետության ղեկավարին հավատարմագրեր են հանձնել նաեւ դիվանագետներն Ադրբեջանից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Լիբանանից, Մալայզիայից, Մոնղոլիայից, Թունիսից եւ Հարավային Աֆրիկայից:

«Թույլ տվեք ողջունել ձեզ հերոս քաղաք Մինսկում` ժամանակակից ժողովրդավարական պետության մայրաքաղաքում` զարգացած տնտեսությամբ, դարավոր պատմությամբ եւ ինքնատիպ մշակույթով: Այստեղ հին ժամանակներից ի վեր միշտ այդպես է եղել, հյուրերին ուրախ են: Կարծում եմ, որ ձեզանից շատերն արդեն ծանոթ են մեր երկրին»,- ասել է նախագահը ՝ դիմելով օտարերկրյա դիվանագետներին:

Լուկաշենկոն արձանագրել է, որ Բելառուսն ու Հայաստանը կապված են ավանդական բարեկամական հարաբերություններով, ընդհանուր պատմությամբ եւ սերտ միջանձնային շփումներով:

«Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակներում` շատ դեպքերում հանդես գալով միասնական դիրքերից, սակայն երկկողմ համագործակցության զգալի ներուժը դեռ լիովին իրացված չէ»,- ասել է նախագահը:

Նա վստահեցրել է, որ Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: