շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ երեք զորավարժություններ

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ երեք զորավարժություններ

Բելառուսում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 2,000 զինծառայող և 450 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա:

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ երեք զորավարժությունները՝ «Փոխգործակցություն-2025», «Որոնում-2025» և «Էշելոն-2025», հաղորդում է Ռիա Նովոստին:

Բացման արարողությանը մասնակցել են Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, բարձրաստիճան այլ զինվորականներ: 

Գործի են դրվել ՀԱՊԿ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորքերի (Հավաքական ուժերի) զորախմբերը:

  • Կիսվել: