ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բելառուսում ԱՄՆ դեսպանատունը դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով զգույշ լինել ՌԴ-ի «անսովոր ռազմական ակտիվության» պատճառով

Բելառուսում ԱՄՆ դեսպանատունը դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով զգույշ լինել ՌԴ-ի «անսովոր ռազմական ակտիվության» պատճառով

Բելառուսում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին զգույշ լինել՝ Ռուսաստանի «անսովոր ռազմական ակտիվության» պատճառով։

«Անհրաժեշտ է ավելի մեծ զգուշություն և զգոնություն ցուցաբերել տարածաշրջանում քաղաքական և ռազմական լարվածության առնչությամբ։ Ուկրաինայի սահմանների մոտ, այդ թվում՝ Բելառուսի հետ սահմանի մերձակայքում, շարունակվում են տեղեկություններ լինել ռուսական հետագա անսովոր ռազմական ակտիվության մասին»,- ասվում է ամերիկյան դեսպանատան կայքում հրապարակված հրապարակման մեջ։

Դիվանագիտական առաքելությունն իր քաղաքացիներիրն խորհուրդ է տվել ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում մտածել Բելառուսից հեռանալու մասին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Կիևում ԱՄՆ պետական ծառայողների դեսպանատնից կամավոր հեռանալու մասին որոշմանը և հրամայել ԱՄՆ պետական ծառայողների ընտանիքներին լքել դեսպանատունը՝ ՌԴ-ի կիողմից ռազմական գործողության շարունակվող սպառնալիքի պատճառով։

«Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն մեկնելու մասին՝ օգտագործելով առևտրային կամ մասնավոր տրանսպորտի այլ տարբերակներ:

Տեղեկություններ կան, որ Ռուսաստանը զգալի ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ։ Անվտանգության պայմանները, մասնավորապես՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով, Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Ռուսաստանի կողմից վերահսկվող Արևելյան Ուկրաինայում, անկանխատեսելի են և կարող են վատթարանալ առանց նկատառման»,-ասված է Պետդեպի հաղորդագրությունում:

  • Կիսվել: