երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բելառուսն ու Ռուսաստանը պետք է իրենք ստեղծեն իրենց երջանկությունը. Լուկաշենկո

Բելառուսն ու Ռուսաստանը պետք է իրենք ստեղծեն իրենց երջանկությունը. Լուկաշենկո

Բելառուսն ու Ռուսաստանը պետք է իրենք ստեղծեն իրենց երջանկությունը: Այս մասին այսօր Կազանում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ բանակցությունների ժամանակ, տեղեկացնում է eadaily.com-ը։

Նշվում է, որ Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է. «Գուցե նույնիսկ լավ է, որ արտաքին հանգամանքները մեզ ավելի մոտեցրին միմյանց։ Մենք դադարեցրինք անտեղի վիճաբանությունները: Մենք հասկացանք, որ ընդհանուր առմամբ քիչ ընկերներ ունենք (կամ գուցե ընդհանրապես չկան իրական ընկերներ) և որ մեր երջանկությունը մենք պետք է ստեղծենք»:

  • Կիսվել: