հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բելառուսի զինված ուժերը Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների մոտ զորավարժություններ են անցկացնում

Բելառուսի զինված ուժերը Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների մոտ զորավարժություններ են անցկացնում

Բելառուսի զինված ուժերը Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների մոտ զորավարժություններ են անցկացնում։ Այդ մասին հայտնել են Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասված է, որ զորավարժությունները տեղի են ունեցել Գոժսկի զորավարժարանում։ Նշվում է, որ զորավարժություններին նախապատրաստվելիս ակտիվորեն օգտագործվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության փորձը։

Ավելի վաղ Լիտվայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Բելառուսի հետ սահմանի պահպանությունը կուժեղացվի լրացուցիչ անձնակազմի ներգրավմամբ։ Լեհաստանն իր հերթին լրացուցիչ հազար զինվորական կտեղափոխի Բելառուսի հետ սահման։

  • Կիսվել: