հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բայրութում բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 220-ի

Բայրութում բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 220-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի  կենտրոնում ոստիկանների  ցուցարարներնի միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 220-ի :  Այս մաին հայտնել է «Ան-Նաշրա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի Կարմիր խաչի ընկերության ներկայացուցչին: Ըստ նրա, ավելի քան 80 ցուցարար տեղափոխվել է հիվանդանոցներ, մնացած 140-ին օգնություն է ցուցաբերվել տեղում։

Հաղորդվում է, որ չհասնելով իրենց նպատակին, ցուցարարները սկսել են հարվածել գրասենյակների և խանութների պատուհանները, քանդել գովազդային վահանակները, պոկել ծառերը և հրկիզել: Արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել Սուրբ Գեորգի կաթոլիկ տաճարի մոտ, որը հրշեջները կարողացել են մարել։

Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ զինված ուժերին դիմելուց հետո, Բեյրութի կենտրոն են ուղարկվել լիբանանյան բանակի զինվորականներ, որոնք սկսել են վերահսկել իրավիճակը։

Հիշեցնենք, որ արդեն 3 ամիս տևող զանգվածային բողոքի ալիքի  հետևանքով նախորդ տարվա հոկտմեբրի 29-ին հրաժարական տվեց Լիբանանի կոալիցիոն կառավարության ղեկավար Սաադ Հարիրին։

  • Կիսվել: