ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Բայդենը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը. ԶԼՄ

Բայդենը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցների մեղմացման հնարավորությունը՝ միջուկային գործարքը «վերակենդանացնելու» ձգտումով, հայտնում է Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «չնայած Բայդենի վարչակազմը պնդում է, որ ցանկանում է սկզբում նստել բանակցությունների սեղանի շուրջ, կան նշաններ, որ պատժամիջոցների մեղմացումը սարերի հետևում չէ»:

«Պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն մոտ է։ Այսօր կամ վաղը չէ։  Բայց այն մոտ է», – թերթին հայտնել է ազգային անվտանգության ոլորտի լավատեղյակ աղբյուրը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ, հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը մի քանի տարբերակ է քննարկում, թե ինչպես կարելի է հեշտացնել Իրանի ֆինանսական վիճակը՝ առանց այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու:

  • Կիսվել: