ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բայդենը պաղեստինցիների վրա հարձակված հրեա վերաբնակիչների դեմ պատժամիջոցներ է սահմանել

Բայդենը պաղեստինցիների վրա հարձակված հրեա վերաբնակիչների դեմ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցներ է սահմանել իսրայելցի վերաբնակների նկատմամբ, որոնք մեղադրվում են Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների վրա հարձակումների համար, տեղեկացնում է BBC-ն։

Նշբվում է, որ, ըստ պատժամիջոցների, վերաբնակիչները զրկվում են ամերիկյան անշարժ գույքի, ակտիվների և ֆինանսների համակարգի հասանելիությունից:

Բայդենը պատժամիջոցներ սահմանելու հետ միաժամանակ ստորագրել է ավելի ընդարձակ հրաման, ըստ որի ԱՄՆ վարչակազմը կարող է սահմանափակող միջոցներ կիրառել ցանկացած օտարերկրացու նկատմամբ, որը կհարձակվի պաղեստինցիների վրա, կսպառնա կամ կխլի նրանց ունեցվածքը:

Ամերիկացի պաշտոնյաները նաև նշել են, որ նախագահի հրամանը խտրական չէ և վերաբերում է ինչպես հրեաներին, այնպես էլ պաղեստինցիներին, որոնք իրենք են բռնություն գործադրում քաղաքացիական անձանց նկատմամբ:

Բայդենն ընդգծել է, որ բռնությունը Հորդանան գետի արևմտյան ափին, որը սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, հասել է «անընդունելի սահմանների»:

  • Կիսվել: