երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայդենը Նեթանյահուի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը

Բայդենը Նեթանյահուի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը։ Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը` ամփոփելով բանակցությունների արդյունքները։

«Նախագահ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում քննարկվել են իրադարձություններն Իսրայելում և Գազայի հատվածում»,- նշել են Սպիտակ տանը։

Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ Բայդենը ողջունել է մարդասիրական օգնության երկու շարասյուների ուղարկումը, որոնք հատել են Գազայի հետ սահմանը, պարենը բաշխվում է կարիքավոր պաղեստինցիներին։ «Ղեկավարները հաստատել են, որ այս կարևոր օգնության առաքումը Գազա կշարունակվի», - հավելել են Սպիտակ տանը:

Նշվում է, որ Բայդենը երախտագիտություն է հայտնել Իսրայելին երկու ամերիկացի պատանդների ազատ արձակման հարցում ցուցաբերած աջակցության համար: Ղեկավարները քննարկել են ՀԱՄԱՍ-ի  կողմից գերեվարված պատանդներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին ազատելու շարունակական ջանքերը։

Բայդենն ու Նեթանյահուն պայմանավորվել են պահպանել սերտ շփումները։

  • Կիսվել: