Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ չի լինի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ պետք է ավելին արվի այդ պատերազմից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բայդենի զրույցը լրագրողների հետ։
Լրագրողները հարցրել են Բայդենին, թե որքանով է նա վստահ, որ այդ պատերազմը կարելի է կանխել։
«Որքանո՞վ եք դուք վստահ, որ անձրև չի տեղալու։ Ես չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ է լինելու։ Կարծում եմ՝ մենք կարող ենք խուսափել դրանից։ Բայց դեռ շատ բան կա անելու, շատ բան կա անելու», - ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը նաև նշել է, որ Իսրայելի հետ քննարկումներ են ընթանում Իրանի՝ հոկտեմբերի 1-ի հարձակմանը պատասխանելու շուրջ։
«Այսօր ոչինչ չի պատահելու», - հավելել է Բայդենը՝ հրաժարվելով պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքը հորդորում է Իսրայելին չհարվածել Իրանի նավթային օբյեկտներին։