չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սուդանը մինչև ապրիլի 30-ը փակել է իր օդային տարածքը

Սուդանը մինչև ապրիլի 30-ը փակել է իր օդային տարածքը

Սուդանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը երկարացրել է երկրի օդային տարածքի փակումը մինչև ապրիլի 30-ը։ Այս մասին ասվում է Խարտումի միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում:

Ապրիլի 15-ից Սուդանում զինված բախումներ են ընթանում կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև։ Դրանց պատճառը զինված ուժերում հատուկ նշանակության ուժերի ծրագրված ինտեգրումն էր։ Բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ, ավելի քան 3,5 հազար մարդ վիրավորվել է, գրում է kommersant.ru-ն։

Տարբեր երկրների դեսպանատներ տարհանում են իրենց քաղաքացիներին Սուդանից։  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով Սուդանի մայրաքաղաքից տարհանվել են ամերիկյան դեսպանատան դիվանագետները։ 

  • Կիսվել: