երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բայդենը հրաժարվում է Բուչայում տեղի ունեցածը համարել «ցեղասպանություն»

Բայդենը հրաժարվում է Բուչայում տեղի ունեցածը համարել «ցեղասպանություն»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է Կիևի Բուչա արվարձանում տեղի ունեցած իրադարձությունները համարել ՛՛ցեղասպանություն՛՛՝ դրանք անվանելով ՛՛ռազմական հանցագործություն՛՛, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևի շրջանի Բուչա բնակավայրում, որը հետ էր գրավվել ուկրաինացի զինվորականների կողմից, հայտնաբերվել են փողոցում ընկած ու կապված մարդկանց մարմիններ։ Մոսկվան արդեն հայտարարել է, որ տեղի ունեցածը ուկրաինացի ազգայնականների իրականացրած ոճիրն է՝ ՌԴ-ի վրա մեղքը բարդելու և նրան ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելու նպատակով։

Տեղեկացրել ենք նաև, որ ՌԴ-ն դիմել է ՄԱԿ-ին՝ Բուչայի իրադարձությունների հարցով ԱԽ արտակարգ նիստ գումարելու խնդրանքով:

  • Կիսվել: