ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բայդենը հերքել է տեղեկությունները, թե ամերիկյան զորքերը կմիանան Իսրայելին՝ Հեզբոլլահի հարձակման դեպքում

Բայդենը հերքել է տեղեկությունները, թե ամերիկյան զորքերը կմիանան Իսրայելին՝ Հեզբոլլահի հարձակման դեպքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերքել է այն տեղեկությունը, թե Հեզբոլլահի հարձակման դեպքում ամերիկյան զորքերը կմիանան Իսրայելին։

Լրագրողների այն հարցին, թե ամերիկյան վարչակազմն Իսրայելին ասել է, որ ամերիկյան զորքերը կկռվեն իսրայելական ուժերի կողքին՝ ի պատասխան լիբանանյան «Հեզբոլլահի» Իսրայելի վրա հարձակման, Բայդենն արձագանքել է, որ դա «ճիշտ չէ»:

Միևնույն ժամանակ, նա նշել է. «Մեր զինվորականները քննարկում են այլընտրանքային տարբերակներ Հեզբոլլահի հարձակման դեպքում»:

Նշենք, որ Բայդենը վերադարձել է ԱՄՆ Իսրայել կատարած այցից հետո։ Air Force One նավի վրա նա լրագրողներին ասել է, որ գոհ է ուղևորությունից և հասել է առանցքային նպատակի. ապաշրջափակել Գազան՝ մարդասիրական օգնության համար, որը գտնվում է Իսրայելի ծանր ռմբակոծության տակ:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը համաձայնել է թույլատրել հումանիտար օգնության հոսքը Եգիպտոսից Գազա, սակայն հավելել է, որ Իսրայելը թույլ չի տա մատակարարումներ կատարել Գազա իր տարածքից, քանի դեռ Համասը չի ազատել բոլոր պատանդներին։

ԱՄՆ-ը նաև հայտարարել է 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Գազայի և Արևմտյան ափի բնակչությանը «վստահելի գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով»:

Ըստ վարչակազմի երկու պաշտոնյաների՝ Բայդենը հինգշաբթի երեկոյան հանդես կգա փրայմ-թայմ ելույթով, որտեղ նա ծրագրում է պնդել, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի ֆինանսավորել պատերազմները թե՛ Իսրայելում, թե՛ Ուկրաինայում:

  • Կիսվել: