երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ի կողմից իսլամաֆոբիային հակազդելու ազգային ռազմավարության մշակման մասին

Բայդենը հայտնել է ԱՄՆ-ի կողմից իսլամաֆոբիային հակազդելու ազգային ռազմավարության մշակման մասին

ԱՄՆ վարչակազմը հակամուսուլմանական տրամադրությունների սրման ֆոնին ձեռնամուխ է եղել իսլամաֆոբիային հակազդելու ուղղությամբ ռազմավարության մշակմանը: Այս մասին ասված էԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իսլամական սուրբ Ռամադան ամսվան նվիրված հայտարարության  մեջ:

«Իմ վարչակազմը մշակում է պատմության մեջ առաջին ազգային ռազմավարությունը՝ հակազդելու իսլամաֆոբիային և դրա հետ կապված կողմնակալության ու խտրականության ձևերին», - ասվում է Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահը խոսել է երկրում մուսուլմանների նկատմամբ ատելության աճի մասին։

«Այստեղ՝ տանը, մենք ականատես եղանք մուսուլման ամերիկացիների նկատմամբ ատելության ու բռնության սարսափելի աճի։ Իսլամաֆոբիան բացարձակապես տեղ չունի Միացյալ Նահանգներում»,-ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարը նաև անդրադարձել է Գազայի հատվածում ընթացող պատերազմին՝ հիշեցնելով, որ այն հանգեցրել է հսկայական թվով զոհերի: Նա հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի անխոնջ աշխատել առնվազն վեց շաբաթով անհապաղ ու կայուն հրադադար հաստատելու ուղղությամբ՝ պատանդների ազատ արձակման համաձայնագրի շրջանակներում»:

Ջո Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները «կշարունակի գլխավորել միջազգային ջանքերն ավելի շատ մարդասիրական օգնություն Գազա հասցնելու համար» ցամաքով, օդով և ծովով, ինչպես նաև «կաշխատի Իսրայելի հետ՝ ցամաքային մատակարարումների ընդլայնման ուղղությամբ»։

 

  • Կիսվել: