կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Բայդենը հայտարարել է Ուկրաինային և Իսրայելին միաժամանակ աջակցելու ԱՄՆ հնարավորությունների մասին

Բայդենը հայտարարել է Ուկրաինային և Իսրայելին միաժամանակ աջակցելու ԱՄՆ հնարավորությունների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավատում է, որ Միացյալ Նահանգները կարող է միաժամանակ աջակցել Ուկրաինային և Իսրայելին, ինչպես նաև ապահովել «միջազգային անվտանգությունը»։

«Ի սեր Աստծո, մենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, աշխարհի պատմության մեջ ամենահզոր երկիրն ենք։ Մենք կարող ենք հոգ տանել երկուսի մասին և դեռ պահպանել մեր ընդհանուր միջազգային անվտանգությունը»,-ասել է  նա CBS հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ ԱՄՆ-ը չի կարողանա «միաժամանակ գլուխ հանել» ուկրաինական հակամարտությունից և պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից: «Մենք ունենք դա անելու հնարավորություններ։ Եվ մենք պարտավոր ենք դա անել»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։

«Եթե ոչ մենք, ապա ո՞վ»,-հավելել է Բայդենը՝ պնդելով, որ ԱՄՆ-ն անփոխարինելի պետություն է։

  • Կիսվել: