Բայդենը հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահի լիազորությունները խաղաղ կերպով կփոխանցի Թրամփին
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն ամփոփել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները՝ ընդգծելով, որ ՄՆ ընտրական համակարգը վստահության արժանի է։
Նա հավաստիացրել է, որ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի լիազորությունները խաղաղ կերպով կփոխանցի Դոնալդ Թրամփին։
Բայդենն արդեն հանձնարարել է իր վարչակազմին համագործակցել Թրամփի թիմի հետ՝ ապահովելու համար անցնցում և կարգավորված իշխանության փոխանցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 5-ին: Հաղթող է ճանաչվել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։