ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բայդենը և Թրյուդոն համաձայնել են խորացնել գործակցությունը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Բայդենը և Թրյուդոն համաձայնել են խորացնել գործակցությունը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Օտտավայում ավարտվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի բանակցությունները: Հանդիպման արդյունքներով երկու երկրի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել:

Բայդենը և Թրյուդոն համաձայնել են խորացնել գործակցությունը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արկտիկայում, ինչպես նաև ամրապնդել հարաբերությունները Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության գծով:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Կանադան և ԱՄՆ-ը Չինաստանին համարում են «միջազգային ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավերը»: «Այնուհանդերձ, կգործակցենք Չինաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- ասված է հայտարարության մեջ։

Թրյուդոն ու Բայդենն ընդգծել են «Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը և կոչ արել առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:

Լրատվամիջոցները գրում են, որ Կանադայում Բայդենի և Թրյուդոյի հանդիպումն արձագանքն է վերջերս Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններին: Սպիտակ տան ղեկավարը Կանադայի վարչապետի հետ հանդիպմանը նշել է, որ Պեկինը դեռ զենք չի մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պայքարելու համար, սակայն ապագայում նման հնարավորությունը չպետք է բացառել:

  • Կիսվել: