շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բայդենը և Շոլցը քննարկել են Ուկրաինային ռազմական աջակցության հարցը

Բայդենը և Շոլցը քննարկել են Ուկրաինային ռազմական աջակցության հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են Վաշինգտոնի և Բեռլինի հավատարմությունը Ուկրաինայի ռազմական և տնտեսական աջակցությանը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Նախագահ Ջո Բայդենն այսօր Գերմանիայում հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ G7-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ: Առաջնորդներն ընդգծել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ուկրաինային ռազմական, տնտեսական, հումանիտար և դիվանագիտական ​​աջակցությունը շարունակելուն»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Բայդենը և Շոլցը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի «ազդեցությունը» համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության վրա «մեղմելու» ջանքերը։

G7-ի գագաթնաժողովը, որը ղեկավարում է Գերմանիան, տեղի կունենա հունիսի 26-28-ը՝ Բավարիայում։ Գագաթնաժողովի հրավիրված մասնակիցների թվում են Սենեգալի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Արգենտինայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի ղեկավարները։ Հանդիպմանը տեսակապով կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

  • Կիսվել: