ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բայդենը չի հանգստանա, քանի դեռ չի հասել Գազայի պատանդների ազատմանը․ Սպիտակ տուն

Բայդենը չի հանգստանա, քանի դեռ չի հասել Գազայի պատանդների ազատմանը․ Սպիտակ տուն

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հանգստանա, քանի դեռ չի հասել Գազայի հատվածից պատանդների ազատ արձակմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
 
Իսրայելցիները ենթադրում են, որ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ շարունակում է մնալ 239 մարդ։ ԱՄՆ-ն, Սալիվանի խոսքով, տեղյակ է իր 9 քաղաքացիների մասին, որոնք անհետ կորել են հոկտեմբերի 7-ին պաղեստինյան հարձակումից հետո:
 
Այդ թեմայով բանակցությունները, հավելել է նա, ԱՄՆ-ի «ակտիվ ներգրավմամբ» շարունակվում են Իսրայելի և Կատարի միջև, որը ելք ունի դեպի անկլավում իշխող ՀԱՄԱՍ-ին։
 
«Ջանքեր են գործադրվում, որպեսզի փորձեն այնպիսի գործարք կնքել, որը կնախատեսեր պատանդների ազատ արձակումը։ Նախագահը չի հանգստանա, քանի դեռ մենք չենք հասել այդ գործարքին»,-ասել է Սալիվանը։
Միևնույն ժամանակ, շարունակել է Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչը, ԱՄՆ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի կրկնակի օկուպացմանը, այնտեղից պաղեստինցիների դուրս մղմանը կամ անկլավի տարածքի կրճատմանը:
 
ԱՄՆ-ն, Սալիվանի խոսքով, կցանկանար տեսնել Գազայի հատվածի և Հորդանան գետի Արևմտյան ափի վերամիավորումը Պաղեստինի ազգային վարչակազմի իշխանության ներքո:
Իսրայելցիները, սակայն, խոսում են անվտանգության ոլորտում Գազայի հատվածի նկատմամբ անժամկետ վերահսկողություն հաստատելու ծրագրերի մասին ու թերահավատությամբ են վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարելու պաղեստինցիների կարողություններին:

  • Կիսվել: