շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բայդենը ցանկանում է այցելել Ուկրաինա. Փսակի

Բայդենը ցանկանում է այցելել Ուկրաինա. Փսակի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է այցելել Ուկրաինա, սակայն նման այցը դեռ նախատեսված չէ նրա ժամանակացույցում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս պահին դեռ հստակ չէ, թե երբ կմեկնի, բայց նա շատ է ցանկանում մեկնել Ուկրաինա»,- ասել է նա ճեպազրույցում։

Նշենք, որ անցած շաբաթ Ուկրաինա էր այցելել նախագահ Ջիլ Բայդենի կինը, ով Ուժգորոդ քաղաքում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու կնոջ հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: