հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բայդենը արդարացված է անվանել Պուտինին կալանավորելու օրդեր տալու որոշումը

Բայդենը արդարացված է անվանել Պուտինին կալանավորելու օրդեր տալու որոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 17-ին հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատի որոշումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու մասին, սակայն Միացյալ Նահանգները չի կարող ճանաչել դատարանի որոշումը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Դելավեր թռչելուց առաջ Բայդենն ասել է լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքերը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Պատասխանելով Պուտինի վերաբերյալ ՄՔԴ-ի որոշման մասին հարցին՝ Բայդենն ասել է. «Կարծում եմ՝ դա արդարացված է, բայց խնդիրն այն է, որ ՄՔԴ-ն մեր կողմից չի ճանաչվում միջազգային մակարդակով։ Ըստ իս՝ ՄՔԴ-ն շատ ուժեղ դիրքորոշում է որդեգրել»,- նշել է նա:

  • Կիսվել: