շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ զրույցը տևել է շուրջ մեկ ժամ:

՛՛Նախագահ Բայդենը զանգահարել է նախագահ Զելենսկիին, որպեսզի նրան ակտուալ տեղեկատվություն հաղորդի ԱՄՆ կողմից Ուկրաինային տրամադրվող շարունակական աջակցության վերաբերյալ՛՛,-հայտնել են Սպիտակ տնից: ասվում է հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցի մասին իր թվիթերյան էջում գրառում է արել Ուկրաինայի նախագահը՝ նշելով, որ  Բայդենի հետ քննարկել են ՛՛Ուկրաինային պաշտպանական և հնարավոր մակրոֆինանսական աջակցության հավելյալ փաթեթը՛՛:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

 

 

  • Կիսվել: