երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայդենն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

Բայդենն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հեռախոսացրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, տեղեկացնում է AP-ը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Թայվանին, արհեստական բանականությանը և անվտանգությանն առնչվող հարցեր։

Անցած նոյեմբերին Կալիֆոռնիայում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումից հետո սա երկու առաջնորդների առաջին հեռախոսազրույցն է, որը կոչված է երկու գերտերությունների միջև վերականգնել կանոնավոր շփումները։

Նշենք, որ եկող հինգշաբթի Չինաստան է այցելելու Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, իսկ շաբաթավերջին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

 

  • Կիսվել: