հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Բայդենն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Բայդենն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

Բայդենն ու Պուտինը հեռախոսով քննարկել են կիբերանվտանգությունն ու Սիրիայի հարցը։

Բայդենը Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ՌԴ-ին միջոցներ ձեռնարկել կիբերհանցագործների դեմ, ինչպես նաև նշել է, որ հավատարիմ է շորթող վիրուսների հետ կապված սպառնալիքներին հակազդելու հետագա փոխգործակցությանը:

Բացի այդ՝ Բայդենը ասել է, որ որ ԱՄՆ-ն անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի իր ենթակառուցվածքը կիբերհարձակումներից պաշտպանելու համար:

  • Կիսվել: