շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բայդենն ԱՄՆ - ԱՍԵԱՆ գագաթնաժողովում կփորձի ղեկավարներին համոզել ուժեղացնելու ճնշումը ՉԺՀ-ի վրա

Բայդենն ԱՄՆ - ԱՍԵԱՆ գագաթնաժողովում կփորձի ղեկավարներին համոզել ուժեղացնելու ճնշումը ՉԺՀ-ի վրա

Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) եւ ԱՄՆ-ի՝ մայիսին կայանալիք գագաթնաժողովի գլխավոր խնդիրը կդառնան Ջո Բայդենի վարչակազմի փորձերը ուժեղացնելու ճնշումը Չինաստանի վրա:

Թեեւ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ կփորձի տարածաշրջանային դաշինքի ղեկավաներին համոզել դատապարտելու Ռուսաստանի գործողություննեն Ուկրաինայում, նշված Է ինդոնեզական The Jakarta Post թերթի՝ ապրիլի 21-ին հրապարակված խմբագրական հոդվածում:
 
«Բայդենը կփորձի ճնշում գործադրել ԱՍԵԱՆ-ի ղեկավարների վրա, որպեսզի նրանք դատապարտեն ներխուժումն Ուկրաինա: Սակայն նրա համար գլխավոր հարցը մնում Է Չինաստանը»,- նշված Է հոդվածում: Ըստ որում Ասոցիացիայի անդամները «բացարձակապես շահագրգռված չեն դառնալու Ամերիկայի դաշնակիցները ՉԺՀ-ի դեմ դիմակայությունում», գրում Է The Jakarta Post-ը:
 
«ԱՍԵԱՆ-ը ներկայումս շատ ավելի Է կախված Պեկինից, քան Վաշինգտոնից, թեեւ անվտանգության ոլորտում տարածաշրջանային դաշինքը շահագրգռված Է ԱՄՆ-ի ռազմական ներկայությամբ տարածաշրջանում, հատկապես Հարավչինական ծովի ջրատարածքում, որտեղ Չինաստանն ակտիվորեն հայտարարում Է իր տարածքային հավակնությունների մասին»,- նշված Է հոդվածում:
 
Սկզբնապես գագաթնաժողովը պլանավորվել Էր մարտի 28 – 29-ը եւ նվիրված Էր ԱՍԵԱՆ - ԱՄՆ հարաբերությունների հաստատման 45-րդ տարեդարձին: Սակայն հանդիպհումը հետաձգվել Է, քանի որ Ասոցիացիայի որոշ ղեկավարներ չեն կարողացել ուղեւորությունը Վաշինգտոն հարմարեցնել իրենց գրաֆիկին: «Փաստը, որ գագաթնաժողովը հետաձգվել Է ԱՍԵԱՆ-ի նախաձեռնությամբ, նաեւ վկայում Է Միացյալ Նահանգներից դաշինքի նվազող կախվածության մասին»,- նշված Է հոդվածում: Ինչպես հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտողար Ջեն Փսակին, գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 12 – 13-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: