շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բայդենի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային եւս 750 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին

Բայդենի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային եւս 750 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային եւս 750 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:

ս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
 
Օգնությունը կֆինանսավորվի միջոցներ ընտրելու նախագահական լիազորությունների հաշվին, ըստ որի նախագահը կարող է առանց Կոնգրեսի հավանության թույլատրել ապրանքների եւ ծառայությունների փոխանցումը ԱՄՆ-ի պահեստներից՝ ի պատասխան արտակարգ իրավիճակի, փոխանցում է news.am-ը։
 
Անցյալ շաբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ավելի քան 1,7 մլրդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինայի անվտանգության ոլորտին:

  • Կիսվել: