չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Բավական մտահոգիչ է. Պեսկովը` Ուկրաինային սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի մասին

Բավական մտահոգիչ է. Պեսկովը` Ուկրաինային սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի մասին

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բավական մտահոգիչ» է անվանել Ուկրաինային սահմանակից շրջաններում ստեղծված իրավիճակը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք իսկապես մտահոգված ենք այս իրավիճակով, այնտեղ շարունակվում են քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունները։ Ի դեպ, ոչ մի դատապարտման խոսք չի հնչում ոչ մի կողմից, ինչ վերաբերում է հավաքական Արևմուտքին, մենք մինչ օրս չենք լսել։ Իրավիճակն այնտեղ բավականին մտահոգիչ է, միջոցներ են ձեռնարկվում»,-ասել Է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե որքանով է Կրեմլին մտահոգում սահմանային տարածաշրջանում, մասնավորապես, Բելգորոդի մարզում տիրող իրավիճակը։
 
Հիշեցնենք, որ մոտ 10 ԱԹՍ-ներ անցած մեկ օրվա ընթացքում փորձել են գրոհել Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանը։ Հարձակումների է ենթարկվել նաև Բելգորոդի շրջանը։
Բացի այդ, նախորդ օրվա ընթացքում երկու հարձակում է իրականացվել Կուբանի նավթային գործարանի վրա։

  • Կիսվել: