չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բաշկորտոստանի հայուհի առաջին տիկինը՝ երկրի ամենաազդեցիկ կին

Բաշկորտոստանի հայուհի առաջին տիկինը՝ երկրի ամենաազդեցիկ կին

Հայուհի Կարինե Ավետիսյանը Բաշկորտոստանի Հանրապետության առաջին տիկինն է: Նրա ամուսինը՝ 55-ամյա Ռադի Խաբիրովը, 2017թ. մարտից զբաղեցնում էր մերձմոսկվյան Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը: Բաշկորտսոտանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը նա ստանձնել է 2018-ին, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Նշվում է, որ 36-ամյա Կարինեն մասնագիտությամբ ատամնաբույժ է, 2006 թվականին ավարտել է Կուբանի պետական բժշկական համալսարանը: Ռադիի հետ հանդիպման ժամանակ նա արդեն ուներ դպրոցական տարիքի որդի, որն այժմ մեծանում և դաստիարակվում է ընտանիքում:

Զույգը 2017 թ. որդի է ունեցել, որին անվանել են Ֆարիթ՝ կնոջ հայրական պապիկի պատվին:

Այս տարի Կարինեն ճանաչվել է Բաշկորտոստանի Հանրապետության ամենաազդեցիկ կին՝ ըստ «Реальное время» պարբերականի:

  • Կիսվել: