Բաշար Ասադը դադարեցրել է ելույթը՝ ճնշման անկման պատճառով (տեսանյութ)
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չորեքշաբթի երեկոյան նոր խորհրդարանին ուղղված ելույթի ընթացքում արյան ճնշման անկում է ունեցել և միք անի րոպես դադարեցրել իր ելույթը: Այս մասին հայտնել է Սանա լրատվական գործակալությունը, գրում է parstoday.com-ը:
Ըստ Սանաայի, Սիրիայի նախագահի աշխատակազմից ստացված հաղորդագրության համաձայն, մի քան րոպե անց, Ասադը ավարտել է իր ելույթը: Բաշար Ասադի ելույթի մանրամասները կհրապարակվեն սիրիական լրատվամիջոցներում առաջիկա մի քանի ժամերի ընթացքում:
Երկրում հետճգնաժամային ընտրությունների երրորդ փուլի ավարտից հետո ձևավորված Սիրիայի նոր խորհրդարանը երկուշաբթի օրը սկսեց իր աշխատանքը:
Երեքշաբթի կայացած նիստի ընթացքում տեղի է ունեցել Սիրիայի խորհրդարանի նոր անդամների երդման արարողությունը: Խորհրդարանի նախկին նախագահ Համուդա Սաբբաղը վերընտրվել է իր պաշտոնում:
Վերջին 10 տարում Սիրիան անցկացրել է վեց ընտրություն, այդ թվում ՝ երեք խորհրդարանական ընտրություններ, երկու քաղաքային և գյուղական ավագանու ընտրություններ և մեկ նախագահական ընտրություն:
Տեսանյութը՝ այստեղ: