ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բաքվում օտարերկրյա դեսպանատան նկատմամբ ահաբեկչական ակտ է կանխվել

Բաքվում օտարերկրյա դեսպանատան նկատմամբ ահաբեկչական ակտ է կանխվել

Ադրբեջանի հատուկ ծառայությունները զինված հարձակում են կանխել Բաքվում օտարերկրյա պետության դեսպանատան վրա։ Այս մասին հայտնում է տեղական Trend գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ նոյեմբերին զինված անձը փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ նպատակ ունենալով ահաբեկչություն իրականացնել։

Թե որ երկրի դիվանագիտական առաքելության մասին է խոսքը, չի հստակեցվում։

  • Կիսվել: