կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 6-րդ բիզնես ֆորումը

Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 6-րդ բիզնես ֆորումը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ 6-րդ բիզնես ֆորումը։ Թուրքիայից ֆորումին մասնակցել է առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, գրում է ermenihaber.am-ը: 

Ֆորումի շրջանակներում ունեցած ելույթում նախարար Մուշը հայտարարել է, որ նպատակ ունեն վերացնել երեք երկրների միջև առևտրի իրականացման խոչընդոտները և պարզեցնել մաքսային գործընթացները։

«Որպես Թուրքիա մենք վճռական ենք և պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Վրաստանի և Ադրբեջանի հետ մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները հնարավոր առավելագույնի հասցնելու համար»,-նշել է նա և շեշտել, որ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը աճել է՝ հասելով 4,5, իսկ Թուրքիա-Վրաստան առևտրաշրջանառությունը՝ 1,9 միլիարդ դոլարի։

Բաքվի ֆորումի շրջանակներում Մուշը երկկողմ և եռակողմ հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարների հետ։

  • Կիսվել: