Բաքվում բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի ռազմական ոլորտի ներկայացուցիչները
Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ռազմական ոլորտների ներկայացուցիչները Բաքվում բանակցություններ են վարել, հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:
՛՛Քննարկվել են անվտանգության հարցեր, երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները՛՛,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: