երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Բաքվում անցկացվոլ է «Սիկհերի նկատմամբ Հնդկաստանի կառավարության բռնաճնշումները» թեմայով խորհրդաժողով

Բաքվում անցկացվոլ է «Սիկհերի նկատմամբ Հնդկաստանի կառավարության բռնաճնշումները» թեմայով խորհրդաժողով

Բաքվի նախաձեռնող խումբն Ադրբեջանում անցկացրել է «Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ժամանակակից իրականություն» խորագրով միջազգային կոնֆերանս, հայտնում են հնդկական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կոնֆերանսը նվիրված էր Հնդկաստանի կառավարության կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ իբրև թե կիրառվող բռնության քաղաքականությանը:

Միջոցառումից հետո Բաքվի նախաձեռնող խումբը և Սիկհերի ֆեդերացիան ստորագրել են փաստաթուղթ-դիմում միջազգային հանրությանը՝ կոչով «համաշխարհային գործողություններ ձեռնարկել սիկհերի նկատմամբ բռնության դեմ»։

Ինչպես հաղորդվում է՝ միջոցառմանը մասնակցել են Փենջաբի մարդու իրավունքների և փոքրամասնությունների նախարար Ռամեշ Սինգհ Արորան և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև սիկհ համայնքի հայտնի ներկայացուցիչներ Կանադայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, վերլուծական կենտրոնների ղեկավարներ, մարդու իրավունքների և էթնիկ փոքրամասնությունների ոլորտում աշխատող արտասահմանյան համալսարանների գիտնականներ, ինչպես նաև անհատներ, որոնք դարձել են  իբրև թե Հնդկաստանի կառավարության բռնաճնշող և ռասիստական ​​քաղաքականության անմիջական զոհեր։

Համաժողովում ընդգծվել է, որ Հնդկաստանի կառավարությունն իբրև թե  ռասայական խտրականության, բռնության և ճնշումների է ենթարկում սիկհերին և էթնիկ այլ փոքրամասնությունների:

  • Կիսվել: