երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բաքվում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի

Բաքվում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի

Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը ծաղիկներ են խոնարհել ստալինյան բռնաճնշումների զոհ ադբեջանցի դրամատուրգ Հուսեյն Ջավիդի հուշարձանի մոտ բացված Ալեքսեյ Նավալնիի հուշատախտակին:

ԱՄՆ դեսպանը դեսպանատան ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել զոհված ընդդիմադիրի ընտանիքին. «Խորին ցավակցություներս եմ հայտնում Ալեքսեյ Նավալնիի կնոջն ու ընտանիքին: Ազատատենչ մարդիկ ողջ աշխարհում չեն մոռանա նրա համարձակությունը»։

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանն էլ իր թվիթերյան էջում գրել է. «Այսօր մենք ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի հետ ծաղիկներ դրեցինք Հուսեյն Ջավիդի հուշարձանին՝ ի հիշատակ Ռուսաստանում ազատության և ժողովրդավարության համար անվախ մարտիկ Ալեքսեյ Նավալնիի»:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նավալնիի լուսանկարն ու ծաղիկները Հուսեյն Ջավիդի հուշարձանի մոտ հայտնվել են փետրվարի 19-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել Եղիշե Չարենցի հուշարձանին՝ ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի:

  • Կիսվել: