երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքվի կենտրոնում պայթյուն է եղել. կան տուժածներ

Բաքվի կենտրոնում պայթյուն է եղել. կան տուժածներ

Բաքվի կենտրոնում՝ «Flame Towers» հյուրանոցի մոտ գազի արտահոսքից պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

«Flame Towers հյուրանոցի մոտ գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է որոտացել, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Նրանք հոսպիտալացվել են»,-հայտնում են տեղի լրատվամիջոցները։

ԶԼՄ-ները հայտնել են, որ մի քանի ավտոմեքենայի լուրջ վնաս է հասցվել։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

  • Կիսվել: