ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաքվի իշխանությունները կրկին մերժել են Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությանը՝ բողոքի ակցիա անցկացնելու հարցում

Բաքվի իշխանությունները կրկին մերժել են Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությանը՝ բողոքի ակցիա անցկացնելու հարցում

Բաքվի իշխանությունները կրկին մերժել են Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությանը՝ նոյեմբերի 11-ին քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու հարցում։ Այս մասին հայտնում է Turan-ը։

Նշվում է, որ նոյեմբերի 2-ին ԱԺՃԿ-ն դիմել է քաղաքապետարան՝ նոյեմբերի 11-ին ժամը 15:00-16:00-ն պիկետ անցկացնելու նպատակով։ Ակցիան նախատեսվում է անցկացնել հավաքների ազատության ապահովման, քաղբանտարկյալներին ազատելու, ազատ ընտրությունների եւ ժողովրդավարական բարեփոխումների անցկացման, ինչպես նա եւԱդրբեջանի ցամաքային սահմանների բացման պահանջներով։ Նոյեմբերի 4-ին քաղաքապետարանը մերժել է կուսակցության դիմումը՝ ցույցի անցկացումը աննպատակահարմար համարելով:

Որպես պատճառաբանություն՝ քաղաքապետարանի պատասխան դիմումում նշված է, որ ակցիայի առաջարկվող վայրը գտնվում է ՛՛տրանսպորտի ինտենսիվ երթեւեկության՛՛, մետրոյի կայարանի եւ ուսումնական հաստատությունների մոտ։ Կուսակցությունը քաղաքապետարանի պատասխանը համարել է ոչ իրավաչափ եւ այնուամենայնիվ մտադիր է ակցիան անցկացնել։

 

  • Կիսվել: