Բաքվի արվարձաններից մեկում պայթյուն է որոտացել (տեսանյութ)
Բաքու քաղաքի Քիրդալան արվարձանում՝ բնակելի տներից մեկում, պայթյուն է որոտացել, հաղորդում է "ՌԻԱ նովոստին"՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
"Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու մարդու ՝ կնոջ եւ երեխայի ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ։ Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան ։ Պայթյունի պատճառները ճշտվում են", - հայտնել են գերատեսչությունից: