կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
«Բաքուն ու Կիևը փոխադարձաբար ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականանությունը». Ադրբեջանի ԱԳՆ

«Բաքուն ու Կիևը փոխադարձաբար ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականանությունը». Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն և Կիևը ճանաչում և աջակցում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

՛՛Ադրբեջանը հայտարարում է, որ Ուկրաինայի տարածքում այս պետության Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան անցկացվող ցանկացած ընտրություն կարող է լեգիտիմ լինել։ Ադրբեջանի այս սկզբունքային դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի և սկզբունքների վրա՝ պետությունների ինքնիշխանության հետ կապված իրավունքների հարգմամբ։

Քանի որ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասում անցկացված վերջին ՛՛ընտրությունները՛՛ չեն համապատասխանում այս չափանիշներին, դրանք իրավական ուժ չունեն՛՛,-հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ուկրաինան դատապարտել է Արցախի նախագահական ընտրությունները՝ նշելով, որ չի ճանաչում դրանք:

 

  • Կիսվել: