Բաքուն Կիեւում փոխել է դեսպանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կագադրությամբ Սեյմուր Մարդալիեւը նշանակվել է արտակարգ եւ լիազոր դեսպան Ուկրաինայում։ Ավելի վաղ Ալիեւը ստորագրել էր կարգադրություն Էլմիրա Ախունդովային Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ախունդովան ազատվել է նաեւ Դեմոկրատիայի եւ տնտեսական զարգացման կազմակերպությունում (ԳՈւԱՄ) Ադրբեջանի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Այլ կարգադրությամբ Մարդալիեւը հետ է կանչվել ՄԱԿ բաժանմունքում եւ Ժնեւում միջազգային այլ կազմակերպություններում մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնից։