չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բաքուն չպետք է Իսրայելի դաշտում խաղա. Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան

Բաքուն չպետք է Իսրայելի դաշտում խաղա. Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան

Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի նախկին դեսպանը Թեհրանի և Բաքվի միջև լարվածության մասին ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչ այժմ շատ խելամիտ և զսպված է գործել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Երկխոսության դուռը չի փակել, դեռևս պահպանում է իր դեսպանատունը Ադրբեջանի Հանրապետությունում և նորմալ հետևում է ԱՀ-ի հետ իր հարաբերություններին», գրում է parstoday.ir-ը:

ԻԼՆԱ-ի թղթակցի հետ զրույցում, Մոհսեն Փաք Այինը հավելել է. «Երբ երկրների միջև տարաձայնություններ են առաջանում, դիվանագիտությունը կարող է արժեքավոր դեր խաղալ և լուծել խնդիրները: Թվում է,որ ԱՀ հակադիվանագիտական ​​այս մոտեցումն ավելի է սրել տարաձայնությունները, ինչը, չի բխում Ադրբեջանի Հանրապետության շահերից։ Հուսով ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը չի խաղա Արևմուտքի և Իսրայելի դաշտում և Սիոնիստական ​​ռեժիմին և Իրան-Ադրբեջան հարաբերություններին դեմ գործակալներին հնարավորություն չի տա քանդել Իրանի հետ իր հարաբերությունները։ Լարվածություններն առավելաբար կվնասեն զարգացող երկիր հանդիսացող Ադրբեջանի Հանրապետությանը:

Փակ Այինը հստակեցրել է,-«Ընդհանրապես, Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ուշադրություն դարձնի այն փաստին, որ Իրանը ձգտում է ամրապնդել հարաբերություններն իր հարևանների հետ և լուծել վեճերը այդ երկրների հետ։ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է փորձի որոշում կայացնել որպես անկախ երկիր և չխաղա Սիոնիստական ​​ռեժիմի դաշտում և չձգտի արգելափակել դիվանագիտական ​​հաղորդակցությունները»։

  • Կիսվել: