երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բանակցությունները ձգձգելով ժամանակ շահելու փորձերը բանակցային գործընթացում կհանգեցնեն Կիևի նկատմամբ լրացուցիչ պահանջների․ Պուտինը՝ Մակրոնին

Բանակցությունները ձգձգելով ժամանակ շահելու փորձերը բանակցային գործընթացում կհանգեցնեն Կիևի նկատմամբ լրացուցիչ պահանջների․ Պուտինը՝ Մակրոնին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը մանրամասնել է ռուսական կողմի պայմանները Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների համատեքստում․ դա առաջին հերթին Ուկրաինայի ապառազմականացումն ու չեզոք կարգավիճակն է։

ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կավարտվեն, սակայն բանակցությունները ձգձգելով ժամանակ շահելու փորձերը բանակցային գործընթացում կհանգեցնեն Կիևի նկատմամբ լրացուցիչ պահանջների։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: