ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Բանակ -2021»-ին ավելի քան 2 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքվել․ Շուգաև

«Բանակ -2021»-ին ավելի քան 2 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքվել․ Շուգաև

«Բանակ -2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումում Ռուսաստանը պայմանագրեր է կնքել մի շարք երկրների հետ, որոնք հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության ավանդական գործընկերները: Այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

«Ստորագրողների թվում են մեր ավանդական գործընկերները՝ Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը և, իհարկե, Հնդկաստանը, Չինաստանը, Մյանման», - ասել է Շուգաևը՝  «Звезда» հեռուստաալիքի եթերում

 «Известия»-ի փոխանցմամբ՝ պայմանագրերի ընդհանուր գումարը կգերազանցի 2 մլրդ եվրոն: «Դա դեռ տեղի չի ունեցել, սա բեկում է», - ընդգծեց Շուգաևը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: