շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ծով. Լատվիայի ԱԳ նախարար

Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ծով. Լատվիայի ԱԳ նախարար

Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը, խոսելով ՆԱՏՕ-ի վերաբերյալ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պլանների մասին, հայտարարել Է, որ Բալթիկ ծովը կդառնա դաշինքի ծով:

«Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ծով»,-Ռինկեւիչսը հայտարարել Է Financial Times թերթին տված հարցազրույցում:

Ֆինլանդիայի նախագահը եւ կառավարության ղեկավարը մայիսի 12-ին արած համատեղ հայտարարության մեջ հաղորդել են, որ երկիրը պետք Է անհետաձգելիորեն ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ֆինլանդիան, ինչպես նաեւ Շվեդիան, պլանավորում են Հյուսիսատլանտյան դաշինքին հայտ ներկայացնել երկուշաբթի օրը՝ մայիսի 16-ին:

«Սա շատ հստակ ուղերձ Է այն մասին, որ Եվրոպայի հյուսիսային մասը ՆԱՏՕ-ի տարածք Է: Գործնական, քաղաքական բոլոր տեսակետներից եւ անվտանգության դիրքերից ավելի հուսալի կլիներ»,-հրատարակությանը տված այսպիսի մեկնաբանությամբ հանդես Է եկել Լիտվիայի ԱԳ նախարար Գամբրելյուս Լանդսբերգիսը:

Իր հերթին Էստոնիայի ԱԳ նախարար Էվա Մարիա Լիյմետսը նշել Է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում Է, որ դաշինքն ինքն «զգալիորեն ուժեղացված կլինի եւ միեւնույն ժամանակ կմրապնդի անվտանգությունը Եվրոպայի հյուսիսում եւ Բալթիկ ծովի տարածաշրջանում»:

Նախարարները նշել են, որ ե՛ւ բալթյան երկրները, ե՛ւ ՆԱՏՕ-ն օգուտ կստանան Ֆինլանդիայի ու Շվեդիայի ուժեղ բանակից եւ ամերիկյան ինքնաթիռների ֆիննական պարկից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: