երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բախումներ Սենեգալում՝ անվտանգության ուժերի և ցուցարարների միջև. կա զոհ

Բախումներ Սենեգալում՝ անվտանգության ուժերի և ցուցարարների միջև. կա զոհ

Սենեգալում նախագահական ընտրությունների հետաձգմամբ պայմանավորված՝ ուրբաթ օրը տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով զոհվել է մեկ ուսանող: Այս մասին հայտնել է Սենեգալի ՆԳՆ-ն, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ բախումներն անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ ընդգրկել են Սենեգալի մայրաքաղաքը եւ այլ քաղաքներ՝ դառնալով առաջին զանգվածային անկարգությունները քվեարկության հետաձգման պատճառով։

Նախարարության հայտարարությունում նշվել է, որ ուսանող Ալֆ Յերո Թունկարի մահվան միջադեպը կհետաքննվի։

Ավելի վաղ Սենեգալի նախագահ Մակի Սալը հայտնել էր նախագահական ընտրությունների հետաձգման մասին, որոնք նախատեսվում էր իրականացնել փետրվարի 25-ին։

 

  • Կիսվել: