ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բախումներ Իրաքում. կան զոհեր

Բախումներ Իրաքում. կան զոհեր

Իրաքում շարունակվում են հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաները: Դրանք այս անգամ նույնպես ուղեկցվել են անվտանգության ուժերի հետ բախումներով, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ մայրաքաղաք Բաղդադում բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը սկսել են հեռացնել ցուցարարների կողմից դրված արգելապատնեշները: Նրանք ցույցերը ցրելու և ճանապարհները բացելու համար կիրառել են մարտական փամփուշտներ և արցունքաբեր գազ, կան զոհեր:

Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերը Իրաքում սկսվել են անցած տարվա հոկտեմբերից: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից:

  • Կիսվել: