Բաղդադում Պուտինի պատկերով հսկայական պաստառ է փակցվել
Բաղդադի ամենաբանուկ փողոցներից մեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով հսկայական պաստառ է փակցվել, որն ակտիվ քննարկումներ է առաջացրել իրաքյան հասարակության մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Մենք սատարում ենք Ռուսաստանին» և «Նախագահի ընկերներ» մակագրություններով պաստառը հինգշաբթի գիշեր անհայտ անձանց կողմից փակցվել է Կարադայի մետրոպոլիայի տարածքում։
Կեսօրին հատուկջոկատայիններն ապամոնտաժել են պաստառը, սակայն մինչ այդ շատերն արդեն հասցրել էին լուսանկարել այն ու տեղադրել սոցիալական ցանցերում։
Իրաքի կառավարությունը այս կապակցությամբ հայտարարություն չի արել։